Բաժիններ՝

Սաակաշվիլին գլխավորել է Ուկրաինայի «դրական քաղաքական գործիչների» վարկանշային աղյուսակը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին առաջատարն է ուկրաինացի քաղաքական գործիչների և իշխանության ներկայացուցիչների շրջանում, որոնց ուկրաինացիները դրական են վերաբերվում։

Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք անցկացրել է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Շատ դրական» է Սաակաշվիլիի գործունեությանը վերաբերվում հարցվածների 10%-ը,. «ավելի շատ դրական»՝ 33%-ը։
Քաղաքական գործիչների թոփ-5-յակը, որին ուկրաինացիները առավել դրական են վերաբերվում, ունի հետևյալ տեսքը.

1. Միխայիլ Սաակաշվիլի – 43%

2. Անդրեյ Սադովոյ – 38%

3. Գենադի Մոսկալ – 34%

4. Պյոտր Պորոշենկո – 27%

5. Վիտալի Կլիչկո – 26%։
Հարցումը անցկացվել է սեպտեմբերի 7-21-ը Ուկրաինայի ողջ տարածքում։ Հարցախույզին մասնակցել է 18 տարեկանից բարձր 1200 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս