Մոսուլի գրոհի ժամանակ սպանվել է ամերիկացի առաջին զինծառայողը. ABC News
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ժամանակ ԴԱԻՇ-ի զինյալների կողմից սպանվել է առաջին ամերիկացի զինծառայողը, հայտնում է ABC News-ը։
Ինչպես հայտնել են ԱՄՆ զինված ուժերից, ամերիկացին զոհվել է այն բանից հետո, երբ Մոսուլից հյուսիս ընկած տարածքում նրա ամենագնացը պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով։
Զինծառայողը մահացել է ստացած վնասվածքներից։ Նրա անունն ու կոչումը դեռ չեն հրապարակվում։
Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությունն սկսվել է հոկտեմբերի 17-ի առավոտյան։