ԱՄՆ նախագահի թեկնածուների եզրափակիչ հեռուստաբանավեճը ռեկորդ է սահմանել դիտումների քանակով
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի նախընտրական վերջին հեռուստաբանավեճը հավաքել է հեռուստադիտողների թվով երրորդ լսարանը վերջին 40 տարում։ Այս մասին են վկայում Nielsen ընկերության տվյալները։
Ընկերության տվյալով՝ նախօրեին Լաս Վեգասում կայացած հեռուստաբանավեճի ընթացքին հետևել է 71.6 մլն հեռուստադիտող, ինչը 5 մլն-ով ավելի է երկրորդ հեռուստաբանավեճի ցուցանիշից։
Թրափն ու Քլինթոնը ռեկորդ էին սահմանել սեպտեմբերին կայացած առաջին հեռուստաբանավեճի ընթացքում, որը դիտել էր 84 մլն մարդ։
Այդկերպ, սեպտեմբերյան և ներկայիս հեռուստաբանավեճերը առաջին և երրորդ տեղերն էին զբաղեցրել Nielsen-ի ցուցակում, որը հետազոտություններ է անցկացնում 1976 թվականից։
Դրանց միջև հանգրվանել է 1980թ. դեմոկրատ Ջիմի Քարտերի և հանրապետական Ռոնալդ Ռեյգանի հեռուստաբանավեճը, որը դիտել էր 80.6 մլն մարդ։