Իտալիայում չունևորների թիվը հասել է առավելագույն ցուցանիշին

Իտալիայում չունեւորների թիվը հասել է 2005 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին: Այս մասին հայտնել է Caritas միջազգային բարեգործական կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականին Իտալիայում չունեւորների թիվը գերազանցել է 4,5 միլիոնը. դա երկրի բնակչության գրեթե 8 տոկոսն է:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու տվյալներով՝ աղքատների միջին տարիքը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է մինչեւ 44: Բարեգործական կազմակերպություններն այդ միտումը կապում են երիտասարդների շրջանում գործազրկության աճի հետ, հաղորդել է BBC-ն:

Տեսանյութեր

Լրահոս