«Ընտրություններին մնացել է 19 օր, իսկ ձեզ ռասիստ, սեքսիստ են անվանում». լրագրողի հարցը հունից հանել է Թրամփին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն անսպասելիորեն ընդհատել է հարցազրույցը NBC-ի հեռուստաընկերության մասնաճյուղերից մեկի հետ, երբ լրագրողուհին խնդրել է նրան մեկնաբանել ռասիզմի վերաբերյալ նրա հասցեին հնչող մեղադրանքները: Զրույցի ձայնագրությունը, որը կայացել է Օհայոյի նահանգում ընտրողների առջեւ միլիարդատիրոջ ելույթից առաջ, հրապարակված է հեռուստաալիքի պաշտոնական կայքում:

«Ընտրություններին մնացել է 19 օր, իսկ ձեզ ռասիստ, սեքսիստ են անվանում»,- սկսել է հարց տալ հարցազրույցը վարող Քոլին Մարշլը: Թրամփն իսկույն ընդհատել է նրան՝ ասելով. «Ձեզ հանդիպած բոլոր մարդկանցից ես ամենաքիչն եմ ռասիստ»,- ընդգծել է միլիարդատերը, ինչից հետո արագորեն հեռացել է:

Վերջին ամիսներին հանրապետականը քանիցս հայտարարել Է, որ առաջատար հեռուստալիքների ու թերթերի մեծամասնությունը անկողմնակալ չեն մեկնաբանում նախընտրական մրցարշավը՝ նախապատվությունը տալով իր մրցակցուհուն՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնաթու Հիլարի Քլինթոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA-ի

Տեսանյութեր

Լրահոս