Բաժիններ՝

Ռուսաստանը դյուրացնում է ադրբեջանցի բեռնափոխադրողների համար պայմանները

Ռուսաստանը պատրաստ է ավելացնել իր տարածքում ադրբեջանցի վարորդների գտնվելու ժամկետը, որոնք իրականացնում են բեռնափոխադրումներ՝ ժամկետը հասցնելով մինչև 120 օրվա, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտի պետական ծառայության միջազգային համագործակցության և փոխադրումների ոլորտի ղեկավար Գիդայատ Ասլանովը։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։

Նրա խոսքով՝ համաձայն գործող կանոնների՝ Ադրբեջանի քաղաքացիները, այդ թվում վարորդները, որոնք ներգրավված են բեռնափոխադրումներում, կարող են առանց թույլտվության ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր։ Նրանք, որոնք խախտում են տվյալ սահմանափակումը, արտաքսվում են ՌԴ-ից 3 տարի ժամկետով։

«Ադրբեջանի նախագահի հրամանով մենք դիմել ենք ռուսական կողմին՝ խնդրելով ավելացնել երկրում գտնվելու ժամկետը բեռնափոխադրումներ իրականացնողների համար»,- ասել է Ասլանովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը որպես լուծում առաջարկել է ավելացնել վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը՝ 90 օրից դարձնելով 120։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս