«Ասել ենք՝ օրինապահ մարդուն հանելու ենք օդ, ոչ օրինապահի հետևից գնալու ենք». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին  կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նախորդ կառավարության ծրագրում առանցքային դեր ուներ արդյունաբերության բլոկը, ինչն այս ծրագրում բացակայում է։

Նա վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց նաև ներդրումային միջավայրից, և, թե ի՞նչ են անելու աղքատության դեմ պայքարելու համար։

Կ. Կարապետյանը նախ նշեց, որ իրենք բոլոր արդյունաբերությունների մասին էլ խոսել են։ Նրա խոսքով՝ ներդրումներ չեն գալիս տարբեր պատճառներով. «Մեկ բառով ասած՝ ռիսկայնությունը բարձր է փող դնելու համար»։

«Աղքատության դեմ միակ պայքարն աշխատատեղեր ստեղծելն է, աշխատատեղեր ստեղծելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելը, որ գործարար մարդը հնարավորություն ունենա՝ աշխատատեղեր ստեղծի։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր բիզնես միջավայրն էլ է բավականին  հուսահատված, չոգևորված, մեր բիզնես միջավայրի հետ հանդիպել եմ, ժողովրդական լեզվով ասած՝ մեծ կրակ չեմ տեսնում»,- նշեց վարչապետը։

Մ. Մելքումյանի խոսքով՝ այստեղ քաղաքական որոշման խնդիրն է։ Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Կարծում եմ՝ մենք հենց դրա մասին ենք խոսել, ասել ենք՝ օրինապահ մարդուն հանելու ենք օդ, ոչ օրինապահի հետևից գնալու ենք»։

Տեսանյութեր

Լրահոս