Ուկրաինան դեղագործական գործարան կկառուցի Ադրբեջանում
Ուկրաինական խոշորագույն «Ինդար» դեղագործական ընկերությունը պլանավորում է Ադրբեջանում կառուցել դեղամիջոցների արտադրության գործարան, հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն Բաքվում բացված «Բացահայտիր Ուկրաինան» զբոսաշրջային ֆորումում, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Նրա խոսքով՝ ընկերությունը համապատասխան բանակցություններ է վարում Ադրբեջանում։