«Հուսանք, որ հաջորդ ընտրությունները կարևոր մեկնարկային ուղի կլինեն Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար». Սվիտալսկի

«Հավատում եմ Հայաստանի ժողովրդավարական ապագային»,- այսօր «Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» և Ֆ.Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրավիրած «Ազատ շուկայական տնտեսություն. Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով տնտեսական խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Մինչ ՀՀ տնտեսությանն անդրադառնալը դեսպան Սվիտալսկին հիշեցրեց, որ սա շատ տեղին նախաձեռնություն է, ինչպես ՀՀ Ընտրական օրենսգրքին նվիրված կոնֆերանսը, որն անցկացվեց մի քանի ամիս առաջ, և ինչը, ըստ դեսպանի, չափազանց կարևոր իրադարձություն է Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ հստակեցնելու համար անհրաժեշտ փոփոխություններն Ընտրական օրենսգրքում։ Ըստ նրա՝ ԸՕ-ի հաստատումը շատ լավ զարգացում է Հայաստանի համար։ «Հաջորդ ընտրությունները չափազանց կարևոր են, դրանք որոշակիորեն կհստակեցնեն երկրի ապագան։ Ես լավատես եմ, ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային, ես հավատում եմ ժողովրդավարական ապագային։ Եկեք հուսանք, որ հաջորդ ընտրությունները կլինեն կարևոր մեկնարկային ուղի Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար»,- հույս հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկին։

Տեսանյութեր

Լրահոս