Հնարավոր է՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը դադարեցվի՞

«Հիմա գնահատվում է արդյունավետությունը, ստուգում ենք, ցանկացած նոր զարգացման դեպքում ձեզ տեղյակ կպահենք»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը։ Դիտարկմանը, որ տեղեկություններ կան ատկատների, ինչպես նաև հարուցված քրեական գործի մասին, նախարարն արձագանքեց, որ այդ հարցն իրեն չի վերաբերում։ Նա նշեց, որ անելու են ամեն ինչ, որպեսզի չարաշահում չլինի։

«Գնահատելու ենք արդյունավետությունը, դրանից հետո հասկանանք՝ ինչն ենք շարունակելու, որն ենք շարունակելու և շարունակելո՞ւ ենք, արդյոք, թե՞ ոչ»,- ասաց նախարարը: Իսկ ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ չշարունակվի, նա պատասխանեց, որ պատրաստ չէ պատասխանել այդ հարցին, քանի որ դեռևս վերջնական չէ։

Տեսանյութեր

Լրահոս