Ամերիկացի գեներալը հայտնել է Մոսուլից ԴԱԻՇ-ի առաջնորդների փախուստի մասին
Ծայրահեղական ԴԱԻՇ կազմակերպության առաջնորդները լքում են Մոսուլ քաղաքը, որը գրոհում է իրաքյան բանակը։ Նման հայտարարություն արել է ԱՄՆ գեներալ Գերրի Վոլեսկին, որը գլխավորում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։
Վոլեսկիի խոսքով՝ կան նշաններ, որ զինյալները նահանջում են քաղաքից, սակայն չի նշել, թե որքան մարդ է հեռացել քաղաքից և որ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի օտարերկրացի կողմնակիցները մնում են Մոսուլում, քանի որ նրանց ավելի դժվար է փախչել, քան իրաքցի իսլամիստներին։ Մոսուլի համար, ամեն դեպքում, պետք է պայքարել։
Save the Children բարեգործական կազմակերպությունը հայտնել է, որ վերջին 10 օրում Իրաքի և Սիրիայի սահմանը հատել է մոտ 5 հազար մարդ։ Դրանք Մոսուլին հարակից շրջանների փախստականներ են։