Բաժիններ՝

Թբիլիսիում Ռուսաստանի և Վրաստանի գործարարների ֆորում կհրավիրվի

Թբիլիսիում Ռուսաստանի և Վրաստանի գործարարների ֆորումի անցկացումն այս տարվա նոյեմբերին պետք է դառնա ռուս-վրացական հարաբերությունների առողջացման հերթական ապացույցը, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ռուսաստանի և Վրաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները տնտեսության տարբեր ոլորտներում մշտապես լավանում են: Դա պետք է հաստատի նաև երկու երկրների գործարարների ֆորումը, որի անցկացումը նախանշված է այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում»,- ասել է Կարասինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Պրահայում ավարտվել է Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը։

Կարասինի խոսքով՝ բանակցությունները եղել են ինտենսիվ ու կրել են գործնական ու կառուցողական բնույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս