Սերժ Սարգսյանը պատրաստվում է առաջիկայում հանդիպումների շարք սկսել կառավարության անդամների հետ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պատրաստվում է առաջիկայում հանդիպումների շարք սկսել կառավարության անդամների հետ:

«Թե ո՞րն է առանձին-առանձին ձեւաչափով այդ հանդիպումների իմաստն ու նպատակը, դեռ հայտնի չէ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը տարբեր պաշտոնյաների ու գործիչների հետ սովորաբար հանդիպում է փակ դռների ետեւում ու երբեք պաշտոնապես հայտնի չի դառնում, թե ով է ելումուտ արել Բաղրամյան 26 եւ ինչ հարցեր են այնտեղ քննարկվել: Սարգսյանի մամուլի ծառայությունը տեղեկություններ է հրապարակում միայն օտարերկրյա պաշտոնյաների հետ նրա հանդիպումների մասին:

Երեկ մեր հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը մեզ ուղարկել է հետեւյալ գրավոր պատասխանը. «ՀՀ պաշտոնատար անձանց հետ նախագահի հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում, քանի որ դրանք աշխատանքային հանդիպումներ են եւ կրում են պարբերական բնույթ: Միեւնույն ժամանակ, ընթացիկ հարցերից բացի` նման հանդիպումների ընթացքում լինում են նաեւ կոնկրետ խնդիրների քննարկումներ եւ դրանից բխող համապատասխան հանձնարարականներ: Եվ եթե ԶԼՄ-ների եւ հասարակության կողմից կա հետաքրքրություն նման հանդիպումների վերաբերյալ, նաեւ հաշվի առնելով կառավարության կազմում ընդգրկված նոր անդամների հանգամանքը, ապա միգուցե մտածենք առաջիկայում այդ հանդիպումները լուսաբանելու ուղղությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս