Բաժիններ՝

Կառավարությունը նախատեսում է 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը

Զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է առկա զբոսաշրջային արդյունքների և ծառայությունների թիրախավորված փաթեթավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա: Բացի այդ, գործադիրի նպատակն է Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացումը` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով: Այս մասին նշված է կառավարության գործունեության ծրագրում, որը ներկայացվել է Ազգային ժողով:

Առաջիկա վեց ամսվա ընթացքում կառավարությունը նախատեսում է ներդնել զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշներ, 60 գյուղական բնակավայրերում կմեկնարկեն գյուղական տուրիզմի փորձնական ծրագրեր, իսկ մեկ տարվա արդյունքերի ամփոփման հիման վրա  կիրականացվի գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագիր: Նշված ժամանակահատվածում առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով կկազմակերպվեն մրցույթներ, կմաշկվի «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարությունը:

2017 թվականին կառավարությունն աջակցություն կցուցաբերի զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղություններով (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն) արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին և կմաշկվի զարգացման ծրագիր՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը:

Նախատեսում է նաև ընդլայնել առանց արտոնագիր մուտք գործելու հնարավորություն ունեցող քաղաքացիների երկրների և սահմանային անցման կետերում ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու հնարավորություն ունեցող քաղաքացիների երկրների ցանկը, մշակել առնվազն 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս