Փոքրիկ շոպինգ Բոստոնում՝ բեմ բարձրանալուց առաջ. Շառլ Ազնավուր
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն այս օրերին Բոստոնում է և պատրաստվում է իր հերթական մենահամերգին՝ երկրորդը 18-օրյա ամերիկյան տուրում: Ավելի վաղ երգիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում էր կատարել՝ անկեղծանալով համերգին նախորդող կասկածների մասին: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ համերգից առաջ երգիչը շրջել է քաղաքում և գնումներ կատարել տեղի խանութներից մեկում: Ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարը աշխարհահռչակ շանսոնիեն մակագրել է այսպես՝ Բեմ բարձրանալուց առաջ՝ փոքրիկ շոպինգ Բոստոնում (Un peu de shopping à Boston avant de monter sur scène):
Հիշեցնենք, որ Ֆրանսահայ շանսոնիեն ամերիկյան համերգների շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 15-ին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում` Մեդիսոն Գարդեն թատրոնի 3 հազար հանդիսատեսի առջև: Այս ելույթին հաջորդելու են Բոստոնի, Մոնրեալի (հոկտեմբերի 21), Մայամիի (հոկտեմբերի 25) և Հոլիվուդի (հոկտեմբերի 28) համերգները: