Արդեն 3 օր փրկարարները Թբիլիսիում արջ են որոնում
Թբիլիսիի քաղաքապետարանի՝ կենդանիների մոնիթորինգի գործակալության ներկայացուցիչ Մեգի Կիկալեյշվիլին հայտարարել է, որ փրկարարները Թբիլիսիում արդեն երեք օր է, ինչ ապարդյուն կերպով արջ են որոնում, հայտնում է RIA Novosti-ն։
Հաղորդվում է, որ մի քանի օր առաջ Թբիլիսիի բնակիչներից մեկը հայտնել է, որ արջ է տեսել քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում։
«Որոնումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ արջը չի հայտնաբերվել կամ կամ չի հաստատվել, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են քաղաքապետարանից։
Ներկայումս կենդանու որոնումները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով։
Թբիլիսիի կրկեսից և կենդանաբանական այգուց հայտարարել են, որ կենդանու փախուստ չի գրանցվել։