Բաժիններ՝

Համեստ հույսերի հանդիպումը. Neue Zuercher Zeitung-ը՝ Մերկելի և Պուտինի հանդիպման մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այդքան շատ բան չի ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից ո՛չ Ուկրաինայի և ո՛չ էլ Սիրիայի հարցերի վերաբերյալ, գրում է Neue Zuercher Zeitung շվեյցարական թերթը։

Այսպես, հոդվածագիրը հիշեցնում է, որ Մերկելը, Օլանդը, Պուտինն ու Պորոշենկոն արդեն հանդիպել են Փարիզում և այնտեղ որոշում էր կայացվել երկարաձգել Մինսկի պայմանավորվածությունների ժամանակային շրջանակները։ Այդուհանդերձ, առանցքային հարցերում՝ Դոնբասի և Ռուսաստանի միջև անջատողական տարածքների վերադարձ Կիևին, տեղական ընտրությունների անցկացում և Ուկրաինայի ապակենտրոնացում, ոչ մի առաջընթաց չի գրանցվել։

ԵԱՀԿ դիտորդները, ինչպես նշվում է, հաղորդում են ծանր սպառազինությունների հետ քաշման ժամանակ աշխատանքային խոչընդոտների և խախտումների մասին։
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերին դադարեցնել կրակը, սակայն մարդիկ են ամեն օր մահանում։

Մերձավոր Արևելքում իրադարձությունների ֆոնին Ռուսաստանն իրեն ավելի ուժեղ դիրքում է զգում։

«Մոսկան պատճառ չունի Ուկրաինայի հարցում հանկարծ մեղմ դառնալու համար»,-ասված է պարբերականում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս