«Նավթի գները չեն գերազանցի 60 դոլարը». ԱՄՀ
Նավթի համաշխարհային գները չեն գերազանցի 1 բարելի դիմաց 60 դոլար մակարդակը մինչև 2021 թվականը։
Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի այսօր հրապարակված զեկույցում, որը վերաբերել է Մերձավոր Արևելքին և Միջին Ասիային (Regional Economic Outlook: Middle East and Central Asia)։
Համաձայն ԱՄՀ-ի նախորդ կանխատեսման՝ մինչև 2021թ. նավթի գինը չպետք է գերազանցեր 1 բարելի դիմաց 50 դոլարը։
Նոր զեկույցում նաև նշվում է, որ նավթի գները 2017թ. 1 բարելի դիմաց կդանան 51 դոլար՝ այս տարվա 43 դոլարի դիմաց։