ԱՄՆ-ում հաշմանդամը ռումբ է պայթեցրել բժշկական կենտրոնում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում հաշմանդամի սայլակով տղամարդն ինքնաշեն ռումբ է պայթեցրել բժշկական կենտրոնում, հայտնում է CBS San Francisco-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ հաշմանդամը մտել է բժշկական կենտրոնի ընդունելության սրահ ու գործի դրել ռումբը։ Պայթյունի հետևանքով մահացել է հենց հաշմանդամը։ Այլ զոհեր և տուժածներ չկան։
Դեպքը բնութագրվել է որպես ինքնասպանություն։