ԴԱԻՇ-ը դարձյալ երեխաների է ներգրավել մարդկանց գնդակահարելու գործում. Daily Mail
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մոտ 12 տարեկան երկու տղայի է ներգրավել 2 տղամարդու գնդակահարելու գործում, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ը տղաներին ստիպել է կրակել բանտարկյալների գլխին այն բանից հետո, երբ տղամարդկանց մեղադրել են լրտեսության մեջ։
Լուսանկարում երևում են զինվորականի համազգեստ կրող զինված դեռահասներ, իսկ նրանց առաջ ծնկի են իջել նարնջագույն համազգեստ կրող տղամարդիկ։
Հաջորդ կադրերում երևում են սպանվածների մարմինները։