Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամն ու Մոսուլի ազատագրումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերն ու Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար ընթացող ռազմական գործողությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսական կողմից մասնավորապես ընդգծվել է «չափավոր» ընդդիմությունից «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների արդյունավետ առանձնացման ապահովման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև քաղաքական, առևտրա-տնտեսական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։