«Ռուսաստանի վարքագիծը խաթարում է միջազգային նորմերը». Օբամա
Ռուսաստանի վարքագիծը խաթարում է միջազգային նորմերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Օբաման նշել է, որ Ռուսաստանը խոշորագույն և կարևոր երկիր է, որի ռազմական հզորությունը զիջում է միայն ԱՄՆ-ին։ Օբամայի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է օգնի լուծել համաշխարհային խնդիրները, այլ ոչ թե դրանք ստեղծել։
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իտալիան հանդես են գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պահպանման օգտին, մինչև կկատարվեն Մինսկի պայմանավորվածությունները։
«Մենք լի ենք վճռականությամբ՝ վարել դիվանագիտական աշխատանք «նորմանդյան քառյակի հետ»՝ այդ նպատակին հասնելու համար»,- հավելել է Օբաման։