Ազգային Ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որով կանոնակարգվում է բժշկական արտադրանքների շրջանառությունը: Հարցի քննարկումը հոկտեմբերի 18-ի նիստում մնացել էր անավարտ: