Էլմար Մամեդյարովը բարձր է գնահատել ԼՂ հարցով ԻՀԿ-ի կոնտակտային խմբի ստեղծումը

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, երեկ Տաշքենդում ելույթ ունենալով Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ դարձյալ Հայաստանին մեղադրելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները ձախողելու, ապակառուցողական դիրքորոշում որդեգրելու մեջ:

Նա Ադրբեջանի անունից շնորհակալություն է հայտնել ԻՀԿ-ին՝ կապված ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։
«Մենք բարձր ենք գնահատում ԻՀԿ-ի կոնտակտային խմբի ստեղծումը ԼՂ հարցով:

Հավատում ենք, որ այդ կոնտակտային խմբի աշխատանքն իր ներդրումը կունենա ԻՀԿ-ի ու ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի իրականացման հարցում։

Այդ աշխատանքը կօգնի նաև համաձայնեցնել տվյալ ուղղությամբ գործադրվող համատեղ ու անհատական ջանքերը»,- հայտարարել է Մամեդյարովը։

Տեսանյութեր

Լրահոս