Բաժիններ՝

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և  Շինուհայր գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև 20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս