Լոնդոնն ապաարգելափակել է RT-ի հաշվեհամարները Կրեմլի սպառնալիքների պատճառով. The Times
Ֆինանսական RBS խումբը, որում ընդգրկված է NatWest բանկը, չեղյալ է հայտարարել Մեծ Բրիտանիայում ռուսական պետական Russia Today հեռուստաալիքի հաշվեհամարներն արգելափակելու մասին որոշումը, հայտնում է բրիտանական The Times պարբերականը։
«Պետական բանը չեղյալ է հայտարարել պլանավորված պատժիչ միջոցառումն այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ կսառեցնի BBC-ի ֆինանսավորումը Ռուսաստանում և բողոք կներկայացնի միջազգային վերահսկողական մարմիններին՝ ազատ խոսքի ոլորտում պարտավորությունները խախտելու համար»,- ասվում է բրիտանական պարբերականի կայքում։
Հիշեցնենք, որ նախօրեին RT-ի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել էր, որ Մեծ Բրիտանիայում РТ-ի բոլոր հաշվեհամարներն արգելափակվել են։
«Բոլոր հաշվեհամարները։ Որոշումը վերանայման ենթակա չէ։ Կեցցե ազատ խոսքը»,- գրել էր Սիմոնյանը իր Twitter-ում։
RT-ն ֆինանսավորվում է ՌԴ պետբյուջեից։