Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը Մոսուլի բնակիչներին կարող է օգտագործել որպես կենդանի վահան. ԱՄՆ

Վաշինգտոնում կարծում են, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Մոսուլը պաշտպանելիս կարող է որպես կենդանի վահան օգտագործել խաղաղ բնակիչներին, հայտնում է BBC-ն։

«Ինչպես մենք սպասում ենք, նրանք առանց տատանվելու քաղաքացիական անձանց հարվածի տակ կդնեն։ Մենք ենթադրում ենք, որ նրանք կօգտագործեն խորապես անբարոյական և վտանգավոր հնարքներ, որպեսզի ձգտեն մնալ քաղաքում»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը՝ խոսելով Մոսուլի մասին։

Միևնույն ժամանակ, ըստ Էռնեստի, իրաքյան զինված ուժերը զգալի շահում են ԱՄՆ-ի և կոալիցիայի գործընկերների աջակցությունից՝ ավիահարվածներ հասցնելու տեսակետից։
Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու կոալիցիայի մյուս գործընկերները, որոնք պատրաստվում են գրոհել Մոսուլը, «կձգտեն փրկել որքան հնարավոր է շատ մարդկանց»։

«Սակայն մտածել, թե Իրաքի անվտանգության ուժերը պետք է հետաձգեն այդ գործողությունը Մոսուլի մարդասիրական իրավիճակի մտավախության պատճառով, անիմաստ է»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս