Բաժիններ՝

Սպիտակ տունը դիտարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ ի պատասխան կիբերհարձակումների

ԱՄՆ վարչակազմը դիտարկում է պատասխանի տարբեր տարբերակներ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որին Վաշինգտոնը մեղադրել է «ցանցահենային հարձակումների և նախագահական ընտրությունները խափանելու մտադրության մեջ», սակայն չի նախազգուշացնի դրա մասին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ու նրա թեկնածու Հիլարի Քլինթոնը բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանն առնչություն ունի իրենց սերվերների վրա իրականացվող ցանցահենային հարձակումներին, որոնց նպատակն է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի վրա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրապարակված տվյալներում Մոսկվայի շահերից բխող ոչինչ չկա, և հիստերիան թեժանում է՝ շեղելու ուշադրությունը դրանց պարունակությունից:

«Գերագույն գլխավոր հրամանատարը դիտարկում է պատասխան միջոցառումները՝ ի պատասխան ռուսների կողմից մեր քաղաքական համակարգը խաթարելու փորձերի: Ինչ որոշում էլ որ կայացվի, մենք դժվար թե այդ մասին նախապես հայտարարենք»,- ասել է Օբամայի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ոչ միայն կարող է այդ մասին «նախապես չհայտարարել, այլև կարող է երբեք այդ մասին չխոստովանել»:

Էռնեստը նշել է, որ ԱՄՆ-ի պատասխան գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները «մնում են սեղանին» և սահմանափակված չեն «կիբերտիրույթում պատասխանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս