Հիվանդներին արագ դուրս են գրել ու փակել են հիվանդանոցը. տերերից մեկը Զորի Բալայանի որդին է. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ օրերս փակվել է Երեւանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական էր: Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:

Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել եւ որոշել են փակել հիվանդանոցը: Այդ տարաձայնություններին մենք դեռ կանդրադառնանք:

«Նշենք  միայն, որ շուրջ 250-հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից: Այստեղ բուժվող հիվանդներին դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում է:

Խոսակցություններ կան, որ հիվանդանոցում անառողջ մթնոլորտը սկսվել է այն բանից, երբ Զորի Բալայանի որդին սկսել է «զբաղվել» հիվանդանոցում»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս