Մաքսային թղթապանակները ստվերից դուրս են բերվում, բրոքերային գրասենյակները Հայաստանում պետականացվում են
Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ, որոշում է կայացվել մաքսային թղթապանակները ստվերից հանելու մասին, իսկ բրոքերային գրասենյակները պետականացվելու են:
Ինչպես հայտնի է, ներմուծման և արտահանման բոլոր գործընթացները ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և տնտեսվարողների միջև իրականացվում են մասնավոր հատվածում գործող բրոքերային գրասենյակների միջոցով, որոնք իրենց միջնորդական ծառայությունների համար գումար են գանձում ներկրողներից և արտահանողներից՝ կապված իրականացվող գործարքի ծավալից: