Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են գազամատակարարումների շուրջ. Նովակ
Ռուսաստանն ու Բելառուսը փոխադարձ համաձայնության են եկել ռուսական գազի մատակարարումների արժեքի շուրջ, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է Vesti-ն։
«Ինչ վերաբերում է գազի համար պարտքայնությանը, որը ծագել է այս տարի, ներկայումս կարող եմ ասել, որ գտել ենք որոշում»,- ասել է Նովակը։
Նրա խոսքով՝ գազի մատակարարումների բոլոր պայմանները համաձայնեցվել են, իսկ նրանցից առանցքայինն այն է, որ Բելառուսը կմարի պարտքն ամբողջությամբ, իսկ արդյունքում գազը կվճարվի նախկինում գործող ձևով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելառուսը մինչև հոկտեմբերի 20-ը 281 մլն դոլար պետք է վճարի ռուսական գազի դիմաց։