Բաժիններ՝

«Համբերություն ունի հայ կինը, դիմադրում է ծանր աշխատանքին, թեկուզ` շրջապատի նվաստացումներին»

asparez.am.  «-Օդը մաքուր է: Բնությունը՝ հաճելի: Ծաղիկների հոտն էլ ուրիշ է, բայց տանջանքն էլ շատ է,-գյուղական կյանքի ընդհանրական պատկերն է ներկայացնում Սուսաննա Խաչատրյանը:

Սուսաննա Խաչատրյանն ապրում է Շիրակի մարզի Գետք գյուղում: 54-ամյա կինը 35 տարի առաջ է ամուսնացել եւ տեղափոխվել Արագածոտնի մարզից:

Տիկին Սուսաննան ծնվել է գյուղում, 54 տարի է` գյուղի կյանքով է ապրում, հոգսաշատ առօրյա ունի: Ամենօրյա կենցաղից է պատմում. գյուղ հարս գալն ու գյուղում ապրելը դժբախտություն չի համարում: Պատմում է, որ գյուղում երջանիկ պահերն էլ են շատ լինում:

-Մեկ տղա եւ աղջիկ ունեմ: Սովորական ընտանիք ենք: Հողագործությամբ եմ զբաղվում: Տարածքը շատ չէ, հիմնականում կարտոշկա եմ ցանում,-ասում է տիկին Սուսաննան:

Գյուղում հոգսերը շատ են: Գյուղացի կինն էլ ամեն հարցում է ամուսնուն աջակցում:

-Սերմ եմ առել, դեղերի վրա եմ փող ծախսել: Բերքը էս տարի վատ էր: Համարյա չենք օգտվել: 30-40 հազարի պարարտանյութ ենք ծախսել, բայց կարտոշկա դուրս չի եկել,-դժվարություններն է թվարկում:

Հարցնում եմ, եթե հնարավորություն լինի, կհեռանա՞ք գյուղից: Գյուղում անցկացրած տարիները մի պահ երկմտելու առիթ են տալիս:

-Լավ ապագա ստեղծելու համար կգնանք: Քաղաքի միջավայրն էլ է հետաքրքիր: Զարգանալու շանսերը մեծ են: Գյուղում ի՞նչ միջոցառում կա, ոչ մի հետաքրքրություն չկա,-նշում է տիկին Սուսաննան եւ ավելացնում, որ կինն համբերություն ունի եւ պատրաստ է նույնիսկ գյուղի դժվարություններին դիմակայել:

-Համբերություն ունի հայ կինը: Ամեն ինչ համբերությամբ կտանի: Դիմադրում է ծանր աշխատանքին, թեկուզ` շրջապատի նվաստացումներին,-շարունակում է Սուսաննա Խաչատրյանը»:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս