Բաժիններ՝

Թբիլիսիում տրանսեքսուալ է դաժանաբար ծեծի ենթարկվել

Թբիլիսիի կենտրոնում անցած գիշեր տրանսգենդեր կին է դաժանաբար ծեծի ենթարկվել: Մի քանի մարդ, զինված սառը զենքերով ու բութ գործիքներով, հարձակվել են 32-ամյա տրանսեքսուալի վրա և նրան ծեծի ենթարկել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Բժիշկները վերջինիս վիճակը գնահատում են որպես չափազանց ծանր: Վերջինիս արհեստական շնչառության սարք է միացված:

Քրեական գործ է հարուցվել «դիտավորյալ սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է հետաքննություն: Այլ մանրամասներ, կապված տեղի ունեցածի հետ, հայտնի չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս