«Ինտերը» հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսով, Սերխիո Ագուերոյով և Լուիս Սուարեսով
Վատ ուժեղացում չէ:
Իտալիայի առաջնության մեկնարկում մրցաշարային աղյուսակի միջնամասում կորած «Ինտերը» մտածում է կազմի ուժեղացման մասին: Ակումբին հետաքրքրում են 3 թոփ ֆուտբոլիստներ Հարավային Ամերիկայից՝ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ցուցակում առաջնայինը Սուարեսն է, բայց չինական ընկերությունը, որը հանդիսանում է «Ինտերի» սեփականատերը, դեմ չի լինի ձեռք բերել 3 ֆուտբոլիստներին էլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը