Բաժիններ՝

«Մենք վատ կառավարիչ ենք, պարոն մարզպետ, մենք պետք է հնարավորություն տանք մասնավորին». Արմեն Ամիրյան

Asparez.am. Այսօր Գյումրիում էր նաեւ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը, նա աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային գրադարան, Գյումրու պետական դրամատիկական թատրոն, Սեւ բերդ ամրոց:

Հաջորդ տարի Գյումրիում նախատեսվում է առնվազն 2 միջազգային փառատոնի կազմակերպում` երգչախմբային եւ դուդուկի: Միջազգային փառատոնի անցկացման միջավայր, հավանաբար, ընտրվելու է Սեւ բերդ ամրոցը:

Մինչ գրադարան այցելելը նախարարն հանդիպեց Շիրակի մարզպետին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, խոսեց Գյումրիում, մարզում իրականացվող մշակութաաին նախագծերից:

Մշակութային օրրան Գյումրիում մշակույթի նախարարությունը ներկայանալու է տարբեր նախագծերով:

-Համոզմունք ունենք` Երեւանը մի քիչ բեռնաթափել մշակութային այդ «ագրեսիայից», այսպես կարելի է այսօր համարել, որովհետեւ իսկապես լավ իմաստով մշակութային «ագրեսիա» է եւ պետք է բեռնաթափել դեպի մարզեր . իսկ ինչո՞ւ հենց Գյումրի, որովհետեւ հենց Գյումրին մշակութային օրրան է, եւ կարծում եմ, որ այս առումով մենք շատ օգուտ բերած կլնենք թե այստեղ ապրող քաղացուն, թե մեզ, եւ թե մշակույթի համաչափ զարգացմանը, ինչը մեր գերխնդիրներից մեկն է,-նշեց մշակույթի նախարարը:

Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը վստահ է, որ նախարարի օրոք կհաջողվի լուծել մարզի մշակութային խնդիրները:

-Մենք վստահ ենք, որ նաեւ ձեր օրոք մենք լուրջ հնարավորություններ կունենանք մեր մշակութային խնդիրները, մեր մշակույթի ոլորտի առջեւ ծառացած խնդիրները ձեր օգնությամբ լուծել: Իհարկե, աշխատել ենք տիկին Պողոսյանի հետ, շատ լավ աշխատանք ենք միասին իրականացրել, հույս ունենք, որ ձեր օրոք բացթողումներն իրենց լուծումները կստանան,-նշեց Հ.Սիմոնյանը:

Ա.Ամիրյանը խոսեց հետագա ծրագրերից, գրադարանների վերազինման, վերաձեւակերպման նպատակներից, նաեւ Սեւբերդ ամրոցի միջավայրի գանահատումից եւ ավելացրեց.

-Սովորաբար բոլոր տեղերում պետությունը վատ կառավարիչ է, մենք վատ կառավարիչ ենք, պարոն մարզպետ, մենք պետք է հնարավորություն տանք մասնավորին , որպեսզի մասնավորը` շահագրգռված իր քաղաքով, իր մարզով, իր շրջանով, իր հայրենիքով ոգեւորված կարողանա ներդրում անել եւ պաշտպանել այդ ներդրումը, պաշտպանել բոլոր իմաստներով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս