Բաժիններ՝

10-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 17.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 140 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 10 և 5 տարեկան երկու տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.20-ին, տղաներից մեկը՝ 2006 թ. ծնված Դավիթ Խաչատրյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս