Արա Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի հարաբերությունները լավ չեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Վլադիմիր Վլադիմիրովիչին զուգահեռ Հայաստանում գտնվող, այդպես էլ կուսակցություն չբացած, այցով Ռուսաստանին ծառայություն չմատուցած ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի ցանկանում հետ մնալ Հայաստանում սկսված ռուսական «հաղթարշավից», փորձում է «երևալ» նորանշանակ վարչապետ, Մոսկվայից Հայաստան «բերված» Կարեն Կարապետյանի և սիրիահայերի խնդրով լրջորեն զբաղվող մյուս ռուսահայ Ռուբեն Վարդանյանի կողքին` կազմակերպելով Հայաստանին ոչինչ չտվող տնտեսական ֆորում:

Մեր տեղեկություններով` Կարեն Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի հետ վերջինիս հարաբերություններն առանձնակի ջերմ չեն: Ի դեպ, Արա Աբրահամյանը մեկ այլ անհանգստություն էլ ունի. նա այդպես էլ չի կարողանում ավարտին հասցնել Հյուսիսային պողոտայում իր մի քանի շենքերի շինարարությունը` ֆինանսական խնդիրների պատճառով: Ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, «ի վերջո, հնարավոր է և պետությունը դատական գործընթացների դիմի, պարտադրի ավարտել, և կամ սեփականատեր փոխվի»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս