Հեղաշրջման փորձ ԴԱԻՇ-ում. 58 մարդ մահապատժի է ենթարկվել. Reuters
ԴԱԻՇ-ը բացահայտել է իր դաշտային հրամանատարներից մեկի կազմակերպած դավադրությունը, որը գաղտնի կերպով անցել էր Իրաքի իշխանությունների կողմն ու պլանավորում էր օգնել կառավարական զորքերին Մոսուլի նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցում, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրաքի հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրներին, ինչպես նաև Մոսուլի բնակիչներին։
Գործակալությունը մեջբերում է Իրաքի հետախուզության ներկայացուցչի խոսքերը, որը դավադրությունը գնահատել է որպես «հեղաշրջման փորձ» ԴԱԻՇ-ի ղեկավարության շարքերում։
Գործակալությունը հաղորդում է, որ 58 ենթադրյալ դավադիրները մահապատժի են ենթարկվել այն բանից հետո, երբ նրանց կազմակերպության մասին հայտնի է դարձել։
«Նրանք ԴԱԻՇ-ի անդամներ էին, որոնք ապստամբել էին Մոսուլի խմբավորումների դեմ»,- գործակալությունը մեջբերել է Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի ծառայության պաշտոնական ներկայացուցչի խոսքերը։