«ՀԱՊԿ ղեկավարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն չեն ընդունի». Պեսկով
ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հայտարարություն չեն ընդունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Ո՛չ, այսօր ոչ»,- հայտարարել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն կընդունեն։