Բաժիններ՝

Ադրբեջանի խոշորագույն բանկի նախկին ղեկավարը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ադրբեջանի Միջազգային բանկի վարչության նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով ծառայողական լիազորությունների չարաշահման, խարդախության մեջ։

Դատարանը նաև պարտավորեցրել է Հաջիևին բանկին վճարել 63 մլն մանաթ (39 մլն դոլար)։Բանկի նախկին ղեկավարի կնոջ՝ Զամինա Հաջիևայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Գործով անցնող ևս 8 մարդ, որոնց թվում՝ բանկի մի քանի աշխատակիցներ, դատապարտվել է ազատազրկման։

2015թ. մարտին Հաջիևն առողջական վիճակի պատճառով հրաժարական էր ներկայացրել։ Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2001 թվականից։

2015թ. դեկտեմբերին նա կալանավորվել էր բանկից խոշոր գումարներ հափշտակելու մեղադրանքով։ Քննիչները պարզել են, որ վերջինս բանկին հասցրել է ավելի քան 138 մլն դոլարի վնաս։

Ադրբեջանի միջազգային բանկը երկրի խոշորագույն բանկն է, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս