Սկանդալ` ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների, հայերի և Ագրամունտի մասնակցությամբ. aravot.am
Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին միջադեպ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի և հայկական պատվիրակության անդամների միջև: aravot.am-ի փոխանցմամբ՝ Ռաֆայել Հուսեյնովը ազատ դեբատների ընթացքում ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, թե իբր Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սպանվել է ՀՀ իշխանությունների ձեռքով` ազատության համար: Ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են, և այն մի քանի լրագրողները, որոնք ազատ են խոսում, ոչնչացվում են»:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, թե Ռաֆայել Հուսեյնովին առաջարկում է դիմել հոգեբույժի: Այնուհետև գոռգոռալով արձագանքեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը` հայտարարելով, թե վարկաբեկում եք մարդկանց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: