Բելսանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է Ռոստովի մարզի 3 բնակիչ
Ռոստովի մարզի 3 բնակիչ է զոհվել, 4-ը տուժել է Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսային վթարի հետևանքով։ Այս մասին TASS-ին հայտնել են Ռոստովի մարզի նահանգապետի մամուլի ծառայությունից։
«Ռոստովի մարզի Կրասնի Սուլին և Կամենսկ-Շախտինսկի քաղաքներից 3 բնակիչ է զոհվել Բեսլանի մոտ տեղի ունեցած ավտոբուսային ՃՏՊ-ի հետևանքով։ Նրանք մրցումների էին մեկնում Երևան։ 2 մեծահասակները և 1 երեխան մահացել են, 4 երեխա հոսպիտալացվել է Վլադիկավկազի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
«Շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը հանձնարարել է մարզային բյուջեի պահուստային հիմնադրամից միջոցներ հատկացնել՝ վթարի զոհերի ընտանիքներին նյութական օգնություն հատկացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։