Թուրքիայի հարավ-արևելքում 3 զինծառայող է պայթյունի զոհ դարձել
3 զինծառայող է զոհվել բանակային տրանսպորտի՝ ականի վրա պայթեցման հետևանքով, որը տեղադրված է եղել Դիարբեքիր և Մարդին քաղաքների միջև ընկած ավտոճանապարհհին, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
Եվս մի քանի զինծառայող վնասվածք է ստացել։ Պայթյունի կազմակերպման մեջ կասկածվում են «Քրդական աշխատավորական» կուսակցության անդամները։