«Օգտակար հարթակ է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գտնվում միևնույն ալիքում»
                                    ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում բացված Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումն օգտակար հարթակ է համարում փորձի փոխանակման և բիզնեսի զարգացման համար:
«Ուրախ եմ, որ արդեն տեղի է ունենում Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը, ինչը միանշանակ օգտակար հարթակ է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գտնվում միևնույն ալիքում, որպեսզի գտնեն օպտիմալ որոշումներ, կիսվեն փորձով, ստեղծեն բիզնեսի զարգացման մթնոլորտ: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ: Եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջազգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    