«Սաուդյան Արաբիան ցանկանում է ամբողջությամբ ավերել Իրանը». Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայում պատերազմի սկզբում երկիրը առաջարկություն է ստացել Սաուդյան Արաբիայից օգնության տրամադրման մասին, եթե Իրանի հետ Սիրիան խզի ցանկացած հարաբերություն։
«Պատերազմի սկզբում մենք ուղղակի առաջարկություն ստացանք սաուդցիներից։ Եթե մենք հեռու քաշվեինք Իրանից և հայտարարեինք Իրանի հետ ցանկացած հարաբերություն խզելու մասին, նրանք կօգնեին մեզ։ Շատ պարզ և ուղղակի»,- ընդգծել է Ասադը։
Սիրիայի նախագահի կարծիքով՝ ամերիկացիները փորձում են իրենց գերիշխանությունը տարածել աշխարհի վրա»։
«Եթե մենք խոսում ենք տարածաշրջանային հակամարտության մասին, Սիրիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ Սաուդյան Արաբիան ցանկանում է ամբողջությամբ ավերել Իրանը՝ բոլոր առումներով և տարբեր պատճառներով։ Այդ պատճառով նրանք ցանկանում են, որ Սիրիան մեջքով շրջվի Իրանի կողմը։ Ես դրան այդպես եմ նայում։ Արևմուտքը, որը հետևում է Ռուսաստանի և Սիրիայի երկարամյա համագործակցությանը, խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ Սիրիայի ավերումը նույնպես բացասաբար կազդի Ռուսաստանի վրա»,- հայտարարել է Ասադը։