Բաժիններ՝

Մոսկվա-Երևան ավտոբուսի բոլոր զոհերը Հայաստանի քաղաքացիներ են. Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարություն

Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Վլադիկավկազի մայրուղում՝Բեսլանի մոտ, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհված 5 անձինք Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը։

Ինչպես հայտնում է Life-ը, ավտովթարի հետևանքով տուժածներին տեղափոխելու համար կհատկացվի ավիատրանսպորտ։

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը՝ հոսպիտալացվել, որից չորսը 10-15 տարեկան երեխաներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս