Ի՞նչ կապ ունի բրազիլացի փոխնախարարի և Կարապետյանի հանդիպումը շաքարավազի հետ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության եւ մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը:
Թե ինչով է բրազիլացիների ուշադրությունը գրավել Հայաստանը, հայտնի չէ: Այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարեւոր նշանակություն, եւ առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ: «Մենք բաց ենք համագործակցության համար եւ պատրաստ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ բրազիլական կապիտալի՝ Հայաստան ներհոսքին»,- ասել է Կարապետյանը»:
Այս պահին Բրազիլիայի հետ մեր տնտեսական հարաբերությունները սահմանափակվում են մի քանի ապրանքատեսակների՝ թռչնի եւ խոզի մսի, ծխախոտի հումքի ներկրմամբ, իսկ ներմուծման մեջ ամենամեծ մասնաբաժինը շաքարն է, կամ, ինչպես պաշտոնապես է նշվում, շաքարի հումքը: Բրազիլիան ՀՀ-ի համար այս ապրանքի միակ մատակարարն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: