ԱՊՀ-ի երկրները նոր համաձայնագիր են պատրաստում տիեզերքի յուրացման բնագավառում
ԱՊՀ-ի մասնակից երկրները նոր համաձայնագիր են պատրաստում խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման բնագավառում, այն նախատեսելու է տիեզերքի գծով միջպետական խորհրդի ստեղծում: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարության Օդատիեզերական կոմիտեի (Ղազկոսմոս) նախագահ Երկին Շայմագամբետովը:
«Մենք խոսում ենք ԱՊՀ-ի շրջանակներում նորմատիվային-իրավական բազայի զարգացման մասին, ԱՊՀ-ի մասնակից պետությունների միջեւ համաձայնագրի նախագիծ է պատրաստվում խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման բնագավառում»,-Ալմաթիում ասել է նա լրագրողներին՝ ամփոփելով ԱՊՀ-ի անդամ պետությունների գործադիր իշխանության՝ տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչների յոթերորդ խորհրդակցության արդյունքները:
Ղազկոսմոսի ղեկավարի խոսքով՝ այդ համաձայնագիրը կգա փոխարինելու 1992 թվականի պայմանագրին: Նորամուծություններից մեկը կարող է դառնալ ԱՊՀ-ի երկրների՝ տիեզերքի գծով միջպետական խորհրդի ստեղծումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: