Բաժիններ՝

«Չեմ բացառում, որ Ջանլուիջին կշարունակի կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո». Բուֆոնի գործակալ

«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան հայտարարել է, որ լեգենդար դարպասապահը կարող է շարունակել կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո:

«Ջանլուիջիի նպատակը մինչև 2018թ. Աշխարհի առաջնություն խաղալն է: Բուֆոնը նշանավոր ֆուտբոլիստ է, նա դեռ կարող է զարմացնել: Կյանքը և ֆուտբոլն անկանխատեսելի են, այդ պատճառով ես չեմ բացառում, որ Ջանլուիջին կշարունակի կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո: Մենք չգիտենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի:

Բուֆոնը իսկական պրոֆեսիոնալ է և կարիերան ավարտելուց հետո կարող է ցանկացած աշխատանք կատարել»,- ասել է Մարտինան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31