«2020թ. ադրբեջանական գազը TAP խողովակատարի միջոցով կհասնի Եվրոպա». Նատիգ Ալիև
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/b2de8e0752d06f53fda12b51647470d5.jpg)
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունում հանդիպում է կայացել նախարար Նատիգ Ալիևի և իտալական Tenaris Global Services ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Ռոկկայի միջև։
Ռոկկան նշել է, որ Tenaris Global Services-ը շահագրգիռ է իր ծառայությունները մատուցել Ադրբեջանի շուկային՝ հաշվի առնելով երկրների միջև էներգետիկ համագործակցությունն ու էներգետիկ նախագծերը։
Նատիգ Ալիևը հայտարարել է, որ չնայած նավթի գների նվազմանը, «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացումը չի հետաձգվի, և 2020 թվականին ադրբեջանական գազը TAP խողովակատարի միջոցով կհասնի Եվրոպային։